Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի խաղում «Ուիգանի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլը հունվարին: Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր 4:0 հաշվով: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկությունում Մխիթարյանի գոլը ստացել է ձայների 52 տոկոս: 43 տոկոսով երկրորդ տեղում է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի գոլը «Սթոք Սիթիի» դեմ խաղում: Երրորդ տեղում գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի գոլն է «Ուիգանի» դարպասը՝ 3 տոկոս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին եւս «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլի հեղինակ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий